▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձում են ինձ զրկել մայրական իրավունքից. «Հաց բերողի» մայրն օգնության կոչով դիմում է մարդկանց

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մայրը՝ Դոնարա Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, թե, լսելով եւ կարդալով իր որդու թաղման հանձնախմբի անդամներ՝ Թամար Հովհաննիսյանի եւ Ալեք Ենիգոմշյանին մեծ ցավ է ապրել, որ դեռ իր կենդանության օրոք «այս հանձնախումբը փորձել է իրեն զրկել մայրական իրավունքից»։

Նրա հայտարարության մեջ ասվում է.

«Ես՝ տիկին Դոնարա Պետրոսյանս, հանդիսնում եմ իմ որդի Հաց Բերող Արթուր Սարգսյանի իրավահաջորդը: Մեծ դժվարություններ հաղթահարելով մեծացրել եմ իմ երկու որդիներին՝ Արթուր եւ Արսեն Սարգսյաններին՝ տալով նրանց իմ մայրական մեծ սերը, դաստիարակել եմ նրանց, որպես հանրությանը պիտանի քաղաքացիներ: Իմ որդիներց յուրաքանչյուրը ունի չորսական բարձրագույն կրթություն եւ կարծում եմ, որ ես անմասն չեմ եղել այդ ամենում:

Լսելով եւ կարդալով որդուս Հաց Բերողի թաղման հանձնախմբի անդամներ՝ Թամար Հովհաննիսյանին եւ Ալեք Ենիգոմշյանին, մեծ ցավ ապրեցի, որ դեռ իմ կենդանության օրոք այս հանձնախումբը փորձում է ինձ զրկել մայրական իրավունքից, ուստի հրապարակային հայտարարում եմ՝

1. Այս հանձնախմբի անդամները թաղման ժամանակ ինձ թողել էին ճանապարհի քարին նստած: Այս հանձնախմբի անդամները տարբեր պատճառաբանություններով այդպես էլ չեկան Հաց Բերողի ինքնահողի արարողությանը, մինչեւ քառասունքը ոչ մի շաբաթ օր չեկան ինձ հետ գերեզման, չեկան մեր տուն ինձ ցավակցելու, առանց ինձ քառասունքի արարողություն արեցին:

2. Ես իմ հարցազրույցները տվել եմ այն բանից հետո, երբ ապրիլի 27-ին իր տանը հանդիպել եմ Ալեք Ենիգոմշյանին: Այդ հանդիպման ժամանակ բարձրաձայնել եմ իմ խնդիրների մասին կապված՝ Եռաբլուր տեղափոխելու, հողին հանձնելու եւ գերեզմանի կառուցապատման հետ: Նա ինձ խնդրել է երկու օր ժամանակ իմ բոլոր հարցերին պատշաճ ձեւով պատասխանելու համար: Սպասել եմ ոչ թե երկու, այլ չորս օր ու նա այդպես էլ ինձ չզանգահարեց եւ ոչ մի պատասխանել է եւ ես ստիպված դիմել եմ հանրությանը:

3. Թամար Հովհաննիսյանը ակնարկում է, որ անկախ իմ մյուս որդու Արսեն Սարգսյանի մասնակցությունից, հանձնախումբը կհավաքվի եւ կորոշի գերեզմանի կառուցապատման հարցը: Ես՝ որպես Հաց Բերողի իրավահաջորդ, պահանջում եմ, որպեսզի լուծարվի այդ հանձնախումբը եւ անվստահությունս եմ հայտնում նրանց բոլորին, բացի Հասմիկ Պապյանից: Հասմիկ Պապյանին հարգում եւ շատ գանհատում եմ :

4. Թամար Հովհաննիսյանը եւ Ալեք Ենիգոմշանը հայտարարում են, որ բիտոնապատ դամբարանը ամբողջությամբ համապատասխանում է հանգուցյալի հուղարկավորության պահանջին՝ մեջբերելով, որ այդպես են թաղել թագավորների եւ ազնվականների եւ համարում են, որ բացարձակ խնդիր չկա: Ինձ համար խնդիր կա ես ցանկանում եմ, որ իմ տղային հանձնեն հողին եւ դա համարում եմ իմ իրավունքը: Թարխանյան Անահիտի դամբարանի նախագծի հետ կապված ես ոչ մի գանգատ չունեմ, բայց այս դամբարանը ժամանակավոր բնույթ պետք է կրեր:

5. Նորից եմ կրկնում, որ հուղարկավորության հետ կապված ոչ մի ծախս չի արվել հանձնախմբի կողմից, բացառությամբ բիտոնապատ դամբարանը եւ Մերգելյանից եկող ավտոբուսները: Մարդիկ լսելով Հաց Բերողի անունը ամեն ինչ անում էին անվճար: Մնացած բոլոր ծախսերը հոգացել են Արթուրիս ընկերները, մեր ընտանիքի մտերիմները:

Գիտակցում եւ հասկանում եմ, որ իմ որդուս արարքը հերոսություն է, որ բոլորս էլ գիտեինք, բայց ոչինչ չարեցինք տղաներին հաց հասցնելու համար: Բայց Արթուրս նստեց, մտածեց, որոշեց եւ արեց: Այդ արարքով Արթուրս դարձավ հանրային մարդ, բայց նա միեւնույնն է մնում է իմ որդին:

Խնդրում եմ բոլորիդ օգնեք ինձ հողին հանձնել որդուս: Նյութը, ինչպես Արթուրիս համար, ինձ համար էլ նշանակություն չունի, իսկ ոտնամանում գումար պահելը եւ երբեք փողին գերի չդառնալը ես եմ սովորեցրել իմ որդիներին: Գերեզմանի կառուցապատումն էլ մեր ընտանիքը կհոգա իր համեստ հնարավորություններով, իսկ եթե կգտնվեն բարի մարդիկ, ովքեր կօգնեն մեզ, շատ բարի:

Շնորհակալ եմ ժաղովրդին, որ գնահատեց ու սիրեց իմ որդուն, իմ Հաց Բերողին…

Հաց Բերողի մայր՝ Դոնարա»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին