▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում ձերբակալվել է զինծառայողների խումբ, որոնք մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսության մեջ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունները, պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի, երկրում ձերբակալվել է զինծառայողների եւ քաղաքացիական անձանց խումբ, որը մեղադրվում է ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:

«Մայիսի 3-ին նախապատրաստված նյութերի հիմա վրա քրեական գործ է հարուցվել եւ քննություն սկսվել նշված գերատեսչությունների քննչական խմբերի ներգրավմամբ: Կալանավորվել է զինծառայողների եւ քաղաքացիական անձանց խումբ»,- նշված է հայտարարության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին