▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները Մոսկվայում սադրել են հայերին և ծեծվելով նահանջել

Այսօր Մոսկվայում տեղի ունեցած քայլերթի ժամանակ, որը նվիրված էր  Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվան,ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները դիմել են պրովակացիայի՝ տեսնելով Արցախի դրոշը: Միջադեպը տեղի է ունեցել մետրոյի «Բեառուսական» կայարանի մերձակայքում:

«Անմահ զորագունդ» ավանդական քայլերթի ժամանակ մարդիկ տանում են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հարազատների լուսանկարները:

Ադրբեջանցիները պահանջել են հեռացնել Արցախի դրոշը և բղավել են հակահայկական կոչեր: Քայլերթին մասնակցող հայերը ստիպված են եղել ֆիզիկական ուժի միջոցով ցույց տալ իրենց տեղը, որից հետո ադրբեջանցիները դիմել են փախուստի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին