▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները ցանկանում էին բերման ենթարկել Զարուհի Փոստանջյանին

 

Շարունակում է լարված մնալ իրադրությունը Ավանի Հանրապետական նախընտրական շտաբներից մեկում, որտեղ մտել էր Զարուհի  Փոստանջյանը և հայտարարում էր, որ կեղծ փաստաթղթեր կան, և որ ընտրակաշառք է բաժանվում:

 

Ոստիկանները, Նոր Նորքի բաժանմունքի պետի գլխավորությամբ, փորձում էին ահազանգի հետքերով տեղի զննություն անցկացնել, որը սկսելուց առաջ սենյակում գտնվող Զարուհի Փոստանջյանը ցանկացել է բացել սեղաններից մեկի դարակներն, որտեղ, ըստ նրա գտնվում էին ընտրակաշառքին վերաբերող փաստեր:

Ոստիկանության տարածքային բաժնի պետը հրահանգել է բերման ենթարկել իրենց գործողություններին խանգարող Զարուհի Փոստանջյանին և երկու ոստիկան փորձում էին ԱԺ պատգամավորին, ով նաև Երևանի քաղաքապետի թեկնածու է, նստեցնել ոստիկանական ավտոմեքենա: 

Զարուհի Փոստանջյանն ընդդիմացել է և բղավել, որից հետո ոստիկանները նրան բաց են թողել: 

Ըստ որոշ տեղեկությունների, որոնք ներկայացնում էին Զարուհի Փոստանջյանի կուսակիցները, ոստիկանները սակայն բերման են ենթարկել նրա դստերը, ով նույնպես գտնվում էր տարածքում ու նկարահանումներ էր կատարում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին