▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա թե իրականում ով է «Դիրքերում» հաղորդաշարի վիրավորված օպերատոր Դավիթ Աթոյանը

Օրվա բացահայտումը վերաբերում է  «Դիրքերում» հաղորդաշարի՝ վերջերս առաջնագծում հրազենային վիրավորում ստացած օպերատոր Դավիթ Աթոյանին:

Համացանցում տեսանյութ էր տարածվել՝ գրությամբ, որտեղ նշվում էր, որ  շաբաթներ առաջ Դավթաշենի կամրջից իրեն գցել ցանկացող  դիմակով տղամարդը  հենց նույն Դավիթ Աթոյանն է, ով այդ քայլով փորձում էր հետ վերադարձնել ժամանակավոր ապաստարանում իրենից թաքնվող հղի կնոջն ու երեխաներին:  Ըստ գրության հեղինակի՝  Դավիթի ոչ ադեկվատ վարքը վաղուց արդեն գաղտնիք չէ նրան ճանաչողների համար: Նա խմում է, ջարդուփշուր անում ոչ միայն կնոջը, այլ նաև ծնողներին: Ի դեպ, այս ընտանեկան սարսափելի պատմությանն է վերջերս անդրադարձել նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումը, որի թողարկումը դեռ չի ցուցադրվել:  «Ուրեմն՝ որքա՞ն մտահոգիչ է , որ մարդը, ով հարբեցող է ու ծեծում է իր հղի կնոջը, իր մորն ու հորը, լինի դիրքերում, ու դա այն պարագայում, երբ դեռ մի քանի օր առաջ ինքնասպանությամբ շանտաժ էր անում»,-հարց էր բարձրացնում նամակի հեղինակը:

Այս մասին գրել է ԲլոգNews-ը՝ նաև  կապ հաստատելով «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանի հետ, ով, սակայն, կտրականապես հրաժարվել է այս առնչությամբ որևէ մեկնաբանություն տալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին