▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը հրթիռային կրակ է բացել շփման գծի երկայնքով․ ԵԱՀԿ ՄԽ առաջին հասցեական արձագանքը

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Ռիչարդ Հոգլանդը մայիսի 18-ին հանդես են եկել հայտարարությամբ։ Այս հայտարարությունը մեկ քայլ առաջ է մնացած բոլոր հայտարարություններից, քանի որ այս անգամ համանախագահները կոնկրետ անուններ են օգտագործել հայտարարության մեջ:

«Ըստ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների, մայիսի 15-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային։

Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական Զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում են և տագնապի առիթ։

Իրարամերժ տեղեկություններ կան այս հարվածների նշանակետերի, ինչպես նաև մարդկային կորուստների և վնասների մասին։ ԵԱՀԿ Մինսկի համանախագների խումբը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքագրել լրացուցիչ տվյալներ ու վերլուծություններ՝ կատարվածի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար»,-նշվում է համանախագահների տարածած հայտարարության մեջ։

Այսպիսով ԵԱՀԿ Մինսկի խումբը պարզ հայտարարում է, որ սադրիչ գործողությունները կատարվում են Ադրբեջանի կողմից: Հայկական կողմը հարկ եղած դեպքում միայն պատասխանում է և փորձում է լռեցնել թշնամուն:

 

Աշոտ Ասատրյան

Հիշեցնենք, որ այսօր առաջին անգամ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ հասցեական հայտարարություն է արել նաեւ Ռուսաստանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին