▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չափներդ ճանաչե՛ք, պարո՛ն գեներալ. Լրագրողը՝ գեներալին

 

gayane manvel

Այսօր Ազգային ժողովում փոխնախագահների ընտրության քվեարկությունից հետո լուրջ միջադեպ և սկանդալ է տեղի ունեցել գեներալ Մանվել Գրիգորյանի և լրագրող Գայանե Զարգարյանի միջև:

Լրագրողը փորձել է կարգի հրավիրել գեներալ Գրիգորյանին այն բանից հետո, երբ նա փորձել էր խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը: NEWSPRESS.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երբ լրագրողը փորձել էր հարցադրում անել Մանվել Գրիգորյանին, վերջինս առանց հարցը մինչև վերջ լսելու ու երկար բարակ մտածելու միանգամից պոռթկացել էր,ու ազատություն տալով ձեռքերին հարվածել էր տեսախցիկին: Եւ երբ գեներալը փորձել էր ձեռքերը բարձրացնել նաեւ լրագրողի ուղղությամբ ասելով, որ իրենց չպետք է խանգարել ԱԺ-ում, լրագրողը հակադարձել էր նրան՝ ասելով, որ խորհրդարանը քմահաճույքների ու զվարճանքի վայր չէ, այլ քաղաքական ինստիտուտ , որտեղ քաղաքական գործիչները պետք է զբաղվեն ո՛չ թե ռազբոռկաներով, այլ բացառապես քաղաքական գործունեությամբ:
Չնայած Գրիգորյանի ու նրա թայֆայախմբի ջղաձգումներին ու հոխորտանքներին՝ Գայանե Զարգարյանն ավելի համառ է գտնվել, նա գերենալին ու նրա խմբին հորդորել է «չափները ճանաչել»:

Լրագրողի այս կտրուկ պատասխաններից հետո կրքերը շիկացել են. Գրիգորյանի «շքախմբից» մի քանիսը իրենց հերոս պատկերացնելով, փորձել են «դոշով» պահել գեներալին, սակայն Գայանե Զարգարյանը նրանց ևս արժանի պատասխան է տվել: Դրանից հետո «հերոսներից» մեկը ակնարկել է այն,մասին, որ իրենց հետ գործ ունենալն ու իրենց հակադարձելը «հանաք մասխարա չի»:

Սրան ի պատասխան՝ լրագրողը նշել է, որ Գրիգորյանների դինաստիայի ու նրա մանկլավիկների համբավը, նրանց անփառունակ գործունեությունը, մարդկանց վախի ու ահաբեկումների մթնոլորտում պահելը նորություն չէ, բայց ինքը թքած ունի նրանց կողմից ակնարկվող «ահաբեկումների» ու հեռահար մեսիջների վրա:

axranik

Իսկ վերջում էլ լրագրողը գեներալ Մանվել Գրիգորյանի շքախմբի գլխավոր հերոսին բաց տեքստով հասկացրել է, որ տարիներ շարունակ նա իր նման բազում թափթփուկների է հանդիպել, ու ճանապարհել իր հասցեով:

Մեզ հասած տեղեկություններով գեներալ Մանվելի ու Գայանե Զարգարյանի միջև սկսված սկանդալի գլխավոր հրահրիչը եղել է նրա օգնականներից մեկը, ով հող է նախապատրաստել , որպեսզի առողջ խոսակցությունը տեղափոխվի կոնֆլիկտի դաշտ:

Սպասենք զարգացումների:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին