▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆուտբոլի բարեգործական առաջնություն` կարիքավոր երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը երեխաների իրավունքերի պաշտպանության միջազգային տոնին ընդառաջ երկրորդ անգամ սույն թվականի մայիսի 21-ին կազմկերպել է և 27-ին կկազմակերպի մինի ֆուտբոլի բարեգործական առաջնություն, որի նպատակն է դրամահավաք իրականացնել՝ «Օրրան»-ի երևանյան և վանաձորյան կենտրոնների շուրջ 210 կարիքավոր երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար:

Բարեգործական մրցույթին իրենց մասնակցությունը են ցուցաբերել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն, Հայաստանի Էլեկտրական Ցանցերը, FMD K&L կազմակերպությունը, HSBC բանկը, Ռոսգոսստրախ Արմենիան, Հայաստանի Հանրային Առաջին ալիքը, Հայաստանի լրագրողների հավաքականը, Ցեպելին Արմենիան, Ռոստելեկոմը որոնք հավաքվել են կարիքավոր երեխաներին օգնելու բարի գաղափարի շուրջ: Առաջնությունը կայացել է Վահագնի թաղամասի «Արարատ Գոլֆ» ակումբում, որն «Օրրան»-ին  մեծահոգաբար տրամադրել է Հովնանյանների ընտանիքը:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա » ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սթեքն իր խոսքում նշեց.  «Մեր ընկերությունը մշտապես կարևորում է երիտասարդության զարգացումն ու համայնքների բարեկեցությունը: Ուրախ ենք հատկապես այս բարեգործական նախագծի մասնակիցը լինել, քանի որ այն միտված է «Օրրանի» սաների աջակցմանը՝ միաժամանակ խրախուսելով ակտիվ ապրելակերպը: «Օրրանի» հետ համագործակցում ենք արդեն ավելի քան 15 տարի և միշտ պատրաստ ենք համատեղել ուժերը երիտասարդների զարգացման և կրթության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով»: 

Նշենք, որ մայիսի 27-ին տեղի կունենա մրցույթի եզրափակիչը, որի ավարտից հետո,  հանդիսավոր արարաողությամբ մրցանակներ կտրվեն հաղթող թիմերին: Մրցանակաբաշխությանը մասնակցելու է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը, ով անձամբ մրցանակները կհանձնի թիմերին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին