▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդասպան եք, բա ի՞նչ եք, ա´յ քիլլերներ. երրորդմասցի Լյովիկի մայրը՝ Գաստիկին

 


Armtimes.com-ը
գրում է. Քիչ առաջ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երրորդմասցի Լյովիկի եւ ընկերների սպանության գործով դատական նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Վերջինիս մայրը, որն առաջին անգամ էր այսօր ներկայացել դատարան, նիստի ավարտին դիմելով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ ասել է.

«Էս ի՞նչ խաղեր եք խաղում, հա ձգում-ձգում եք, էս մարդասպաններին…»:

Այս հայտարարությանն ի պատասխան ամբաստանյալ Վահան Հակոբյանը (մականունը Գաստիկ) ասել է.

 «Ի՞նչ մարդասպան, հո դուք շառ չե՞ք, ա´յ շառ»:

Այս հակադարձմանն էլ երրորդմասցի Լյովիկի մայրը այսպես է պատասխանել.

«Մարդասպան եք, բա ի՞նչ եք, ա´յ քիլլերներ»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին