▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շահեն Հարությունյանին կպահեն հոգեբուժարանում

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն  իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. 

«Վայնկոմատն ինձ ուղղեգիր է տվել դեպի հոգեբուժարան՝ ստուգումներ անցնելու։ 3 օր պետք է մնամ հոգեբուժարանում։ Փաստորեն դեռ սովետական կարգերը շարունակվում են։

Պապիկիս եղբորը՝ Մարզպետ Հարությունյանին, Սովետն է վեց ամիս պահել հոգեբուժարանում՝ այլախոհական գաղափարների և անկախական ձգտումների համար։ Հորս են երկու անգամ տարել հոգեբուժարան՝ քաղաքական հայացքների և ընդդիմադիր լինելու համար։ Հերթն ինձ էլ հասավ։)))

Հ.Գ. Թե՛ պապիկիս եղբորը, և թե՛ հորս նկատմամաբ ինչքան էլ որ ճնշումներ են գործադրել, այնուամենայնիվ ի վերջո գրել են, որ առողջ մարդիկ են։
Չեն հասկացել մինչև հիմա, որ մեր գենը առողջ է, ուղղակի իրենք են նույն տականք դավաճանները՝ առաջ սովետի տեսքով, հիմա Էլ հայակական «սովետի» տեսքով։
Հիմք են ընդունել դատվածությունս ու որոշել են ուղարկեն»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին