▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիրախը եղել է Դոն Պիպոն. քիլլերը տուն է վարձակալել նրա տան հարևանությամբ

 

 

 

 

 

 

 

 

 

NewsBook-ը գրում է. Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ մահափորձ է իրականացվել միանգամից երկու հեղինակությունների նկատմամբ: Գրել էինք նաև, որ այս անգամ թիրախ են ընտրվել Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, ինչպես նաև Արամ Վարդանյանը՝ Վստրեչի ապերը: Մահափորձի արդյունքում, մեր տեղեկություններով, հայտնի հեղինակությունները չեն տուժել:

 

Տեղի ունեցածի առիթով կայքին հաջողվեց նոր մանրամասներ իմանալ: Չարագործների հիմնական թիրախը եղել է Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն: Վերջինս  ծնվել ու մեծացել է, ըստ այդմ՝ հայրական տունը պահպանել է Էջմիածնում, որտեղ էլ նա մեծ հեղինակություն է վայելում: Չնայած այն բանին, որ Դոն Պիպոն այսօր ապրում է Իտալիայում, այնուամենայնիվ, Էջմիածին քաղաքում նրա տունը պահպանվում է, և հայրենիք վերադառնալիս նա ապրում է իր տանը: Հավելենք, որ Արթուրի՝ Հռոմում գտնվող 4,8 հեկտարանոց վիլլան ժամանակին եղել է Իտալիայի նախագահի ռեզիդենցիան: Էջմիածնի տունը ևս քաղաքի լավագույն առանձնատներից է համարվում:

 

Մեր տեղեկություններով մարդասպանը կամ մարդասպանները տուն են վարձել Դոն Պիպոյի՝ Էջմիածնի տան հարևանությամբ, որտեղ էլ դարանակարել են՝ ծրագրերով ողջ օպերացիան: Քիլլերի կամ քիլլերների՝ տեղանքի ընտրությունը միայն փաստելու է գալիս, որ առաջնահերթ թիրախը եղել է Դոն Պիպոն: Չարագործն, ի դեպ, բռնվելուց հետո մանրամասն պատմել է, թե ինչպես էր պատրաստվում իրագործել իր պլանը Դոն Պիպոյի մասով: 

 

Հավելենք նաև, որ համապատասխան շրջանակներն արդեն պարզել են երկու հեղինակությունների նկատմամբ ծրագրավորվող պլանի պատվիրատուներին: Խոսքը Արտյոմ Հարությունյանի մասին է, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Արտյոմ Կանևսկո: Նա շաքարային դիեբատից 2010 թվականին մահացած «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբայրն է: Եղբայրների անունը շրջանառվում է բազմաթիվ աղմկահարույց պատմությունների շրջանակներում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին