▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամրջից ընկած երեխան սպորտով էր զբաղվում. նա կանգնել է երկաթների վրա՝ փորձել հնարք կիրառել

armtimes.com-ը գրում է. Մոտ մեկ ժամ առաջ Դավթաշեն կամրջից ընկած 13-ամյա տղա երեխան Արաբկիր վարչական շրջանի բնակիչ էր:

Մեզ հաջողվեց որոշ մանրամասներ իմանալ դեպքից: Մեր տեղեկություններով, 13 տարեկան տղան զբաղվում էր սպորտով: Դեպքի պահին նա եղել է իր հասակակից ընկերների հետ: Նա փորձել է ընկերներին ցույց տալ, թե ինչ մարզական հնարքների է տիրապետում, բարձրացել է կամրջին կից գտնվող երկաթե ճաղավանդակների վրա եւ սկսել քայլել: Որոշ ժամանակ քայլելուց հետո, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին