▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու են հեռացվել միասեռականների իրավունքներին առնչվող պաստառները

Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը ֆեյսբուքում մեկնաբանել է, թե ինչու են հեռացվել միասեռականների իրավունքները պաշտպանող պաստառները։

«Մայրաքաղաքում ապօրինի տեղադրվել են 3 գովազդային պաստառներ, որոնք հանդուրժողականություն են քարոզում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ…անկախ գովազդի բովանդակությունից, այդ պաստառներն այժմ ապամոնտաժվել են, քանի որ Երևանի քաղաքապետարանը դրանց տեղադրման համար թույլտվություն չի տրամադրել»,- պարզաբանել է պաշտոնյան:

 «Ինչքան քիչ խոսենք այս թեմայից, այդքան քիչ գովազդ կլինի…կարծում եմ՝ մեր լրատվական դաշտը և սոցիալական ցանցերն ավելի տեսանելի դարձրեցին գովազդը, քան այն կարող էր լինել 3 տեղ փակցված ժամանակ…միգուցե կազմակերպիչները հասան իրենց նպատակին…եկեք մոռանանք այս թեման և վստահ եղեք, որ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը օրենքի շրջանակում բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի…սակայն առանց ավելորդ հնչեղության և գովազդի»,-ավելացրել է Բաղդասարյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին