▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե լավ չենք արել էլի. Կարեն Կարապետյանը նկատողություն արեց Իգնատի Առաքելյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարության այսօրվա նիստում անհանգստացրեց գյուղացիական տնտեսություններին տրամադրվելիք դիզվառելիքի սուբսիդավորման գործընթացի ուշացած լինելու հանգամանքը:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց «Պետական աջակցությամբ գյուղատնտեսական հող օգտագործողներին մատչելի դիզելային վառելիքի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակներում սուբսիդիա տրամադրելու մասին կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ 2017 թվականին գյուղատնտեսական աշխատանքների համար հող օգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիք տրամադրելու նպատակով պետական աջակցություն ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ 171 միլիոն 500 դրամը կհատկացվի «Մաքս Հուր» ՍՊԸ-ին, որին կուղղվի մինչեւ 5 մլն լիտր դիզվառելիքի մատակարարմանը:

Կարեն Կարապետյանը հարցրեց, թե արդյո՞ք ուշացրել են այս ծրագիրը, որին ի պատասխան գյուղատնտեսության նախարարը դրական պատասխան տվեց: «Ուշացրել ենք, որովհետեւ սկզբից մտածում էինք, որ ծրագիրը մի գուցե իմաստ չունի իրականացնել, բայց դա…»,- չհասցրեց միտքն ավարտել նախարարը, երբ վարչապետը հաջորդ հարցը հնչեցրեց. «Դա գյուղատնտեսական գործերին խանգարո՞ւմ է»: Իգնատի Առաքելյանն ասաց, որ իրականում խանգարում է, քանի որ գարնանացան աշխատանքների համար ուշացրել են: «Դե լավ չենք արել էլի, լավ չենք արել, ուրեմն: Դե հետեւե՛ք, մաքսիմալ այդ ամեն ինչը կարգավորենք»,- ասաց վարչապետը: 

«Այո, եւ իրոք ուշացանք»,-ասել է Առաքելյանը։

Նախագիծը հաստատվեց:

 

Կառավարությունում քննարկված մեկ այլ հարցի մասին՝ ստորև՝ տեսանյութով. 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին