Այսօր մեր հավաքականի որոշիչ խաղերից մեկն է, և ամենալավ հարցն այն է, որ թե ինչ է կատարվելու խաղից ընդառաջ և խաղից հետո համացանցում։ Խաղից առաջ լինելու է նույն բանը՝ «Հենոո գոոո՜լ»և «մենք վստահ են մեր հավաքականի վրա», ու այս երկու գրառումները կբերեն ամենաշատ լայքերն ու ամենաակտիվ ձևով կմեկնաբանվեն։ Իսկ ինչ կլինի խաղից հետո։ Այստեղ երկու տարբերակ կա՝ եթե հաղթենք, ապա մեր հավաքականին ու մարզիչին կաստվածացնեն ու կդնեն իրենց գլխներին։ Եթե պարտվենք, ապա վերոնշյալ մարդկանց կգցեն ցեխն ու ազգի դավաճան կդարձնեն։ Արդյո՞ք սա սխալ ոճ է, թե սխալ մերօրյա իրականությունում ու սոցիալական ցանցերի հայկական տիրույթում չի քննարկվում ու չես կարող որևէ չափելի արդյունքով համեմատել։ Այնպես որ, մեզ մնում է մաղթել հաճելի դիտում։
Արամ Մանուկյան