▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Լոռիում. սպանվել է նախկինում դատված 39-ամյա քաղաքացին, ում եղբայրն անցյալ տարի սպանել էր 2 հոգու

Shamhsyan.com-ը գրում է. Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կամո Փիրուզյանի վրա։ Ինչպես Ալավերդիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Փիրուզյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածի եղբայրը 2016 թվականին 2 հոգու էր սպանել և դիմել էր փախուստի։ Այս պահին տեղում աշխատում են ոստիկաններն ու քննիչները, ովքեր դեպքի վայրում տեղազննություն են կատարում, որտեղ հայտնաբերվել է հրազեն և կան կասկածներ, որ դա հանցագործության գործիքն է։ Կրակոցների հետքեր են հայտանբերվել նաև սուպերմարկետի ապակիների վրա։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին