▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվա-Երևան ավտոբուս է վթարի ենթարկվել. տուժածների մեջ երեխաներ կան

Ռուսական աղբյուրի համաձայն, Վորոնեժի մարզում այսօր առավոտյան՝ ժամը 8-ի սահմաններում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը:  Վթարի հետևանքով տուժել է 3 մարդ:

Mercedes-Benz մակնիշի ավտոբուսի վարորդը կորցրել է ինքնատիրապետումը, ինչի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել առուն:

Տարբեր ծանրության վնասվածքներ ստացած 3 քաղաքացիներից երկուսը երեխաներ են: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Հայտնի է, որ ավտոբուսում վթարի պահին եղել է 39 քաղաքացի:



Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին