▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կլիներ, եթե Վիկտորյա Լոպիրյովան Մխիթարյանի հետ «Կարմիր հրապարակից» լուսանկար հրապարակեր

Երկու օր է` համացանցի ամենաքննարկվող թեման են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, մեր հպարտություն` Հենրիխ Մխիթարյանի ու «Միսս Ռուսաստան 2003» մրցույթի հաղթող սեքսուալ Վիկտորյա Լոպիրյովայի` մեր երկրի տեսարժան վայրերում արված լուսանկարները։ Թեմայի քննարկվող դառնալը ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքերը, որոնց անդրադառնալն արդեն անիմաստ է, բայց եկեք մի պահ հակառակը պատկերացնենք։

Ինչ կլիներ, եթե Վիկտորյա Լոպիրյովան Մխիթարյանի հետ «Կարմիր հրապարակից» լուսանկար հրապարակեր։ Պատասխան՝ ոչինչ։ Ամենաշատ բանը, որ պիտի լիներ դա այն է, որ ռուսական սպորտային ուղղվածություն ունեցող կայքերը կգրեին, որ Մանչեսթրի ֆուտբոլիստ ու ազգությամբ հայ Մխիթարյանը այցելել է Մոսկվա ու ոչ ավելին։ Թեման չէր քննարկվի, թեման չէր արծածվի ու, առավել ևս, չէր դառնա համացանցի քննարկվող թեմա, քանի որ Վիկտորյան իր անունով չէր կարող ռուսական մեդիայում աժիոտաժ առաջացնել։ Առաջարկում եմ, որ մենք էլ մեզ ագահի նման չպահենք ու ռուս ոչ հայտնի աստղի անունը չդարձնենք ամենաքննարկվողը մեր համացանցում։

Արամ Մանուկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին