▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում դատապարտված Հրաչյա Հարությունյանը մինչև այս ամսվա վերջ կարտահանձնվի Հայաստան

 

Ինչպես տեղեկացնում է «ՌուսԱրմԻնֆո»-ն՝ ՌԴ Տամբովի մարզի քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժ կրող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը հաջորդ շաբաթվա ընթացքում կարտահանձնվի Հայաստան։

Ըստ գործակալության տեղեկության՝ ֆինանսական պարտավորությունները, որոնք մինչ այս խոչընդոտում էին Հրաչյայի արտահանձնմանը, ամբողջովին իրականացվել են։

Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսին մոսկովյան դատարանը Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման՝ մերձմոսկովյան Պոդոլսկից ոչ հեռու տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի գործով։ Հարությունյանի վարած «ԿամԱզ»-ը բախվել էր ուղևորատար ավտոբուսի, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ։


Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին