▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեսագրություն են տարածել, որտեղ իբր «ՀՀ ԶՈՒ զինծառայող»-ի են հարցաքննում

Ադրբեջանական լրատվամիջոցները՝ այդ երկրի Պաշտպանության նախարարության մատուցմամբ, տղամարդու մասնակցությամբ տեսագրություն են տարածել, որին ադրբեջանական կողմը որպես «ՀՀ ԶՈՒ զինծառայող» է ներկայացնում։

Տեսագրությունում արձանագրված է հարցաքննությունը։ Այսպես կոչված զինվորականը կոտրատված հայերենով հայտնում է, որ ինքը Զավեն Հովհաննեսի Կարապետյանն է, ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 16-ին, Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում։ Նրա պնդմամբ՝ ինքն այնտեղ է բնակվում։

Տղամարդը «խոստովանում է», որ պայմանագրային զինծառայող է եւ նախօրեին իբր թե դիվերսիայի է մասնակցել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն Հայաստանի ԶՈՒ զինծառայողի գերի ընկնելու մասին հաղորդագրությունները ապատեղեկատվություն էր համարել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին