▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանանց մասնակցությամբ ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնում. 5 մասնակիցները բերման են ենթարկվել

 

shamshyan.com-ը գրում է. Կայքի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 03։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 22 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունենում և մի քանի հոգի մի աղջկա քաշքշում են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցները, ովքեր նշված վայրից ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկում Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Վարդուհի Ռյաբուինային, Արմավիր քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Աննա Համբարձումյանին, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Անահիտ Չերքեզյանին, Երևան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Սաթենիկ Սաղաթելյանին և Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ՝ 27-ամյա Անի Ոսկանյանին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք նշված վայրում վիճաբանություն են կատարել, որի ժամանակ Վ. Ռյաբուինան, Ա Հաբարձումյանը, Ա. Չերքեզյանը և Ս. Սաղաթելյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ա. Ոսկանյանի մարմնի տարբեր մասերին։ 
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

shamshyan.com-ը գրում է. Կայքի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 03։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 22 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունենում և մի քանի հոգի մի աղջկա քաշքշում են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցները, ովքեր նշված վայրից ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկում Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Վարդուհի Ռյաբուինային, Արմավիր քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Աննա Համբարձումյանին, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Անահիտ Չերքեզյանին, Երևան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Սաթենիկ Սաղաթելյանին և Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ՝ 27-ամյա Անի Ոսկանյանին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք նշված վայրում վիճաբանություն են կատարել, որի ժամանակ Վ. Ռյաբուինան, Ա Հաբարձումյանը, Ա. Չերքեզյանը և Ս. Սաղաթելյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ա. Ոսկանյանի մարմնի տարբեր մասերին։ 


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին