▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին. Ռուբեն Գևորգյանցի հարազատների կոչը

Կիոնռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի հարազատները բաց նամակ են տարածել, որում ասվում է. «Ռուբեն Գեւորգյանցն ամբողջ կյանքում իր գործունեությամբ փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր մտերիմներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար:

Կինոռեժիսորի որդիներն ու հարազատները խնդրում են բոլոր նրանց, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գեւորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն հետեւյալ հաշվեհամարին ՝

Փոխանցումներ ՀՀ Դրամով`

«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» Հիմնադրամ

Ստացողի հաշվի համարը`   103008661003

Ստացողի բանկի անվանումը`

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ

«Ռուբեն Գեւորգյանցի հիշատակին» նշումով:

Նշենք, որ հայտնի կինոռեժիսորը մահացել էր հունիսի 23-ին, 71 տարեկան հասակում։

Ռուբեն Գեւորգյանցի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:30-20:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը`  հունիսի 26-ին, ժամը 11:00-13:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին