▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարից տուժած զինծառայողներից 7-ի վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իրավիճակ փոխվեց։ Բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության»:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 24-ին, վաղ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կողաշրջվել է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ավտոբուսը:

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ տուժած զինծառայողները հոսպիտալացվել են, նախնական վիճակները գնահատվել է բավարար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին