▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արեգ Կյուրեղյանին դատարանի դահլիճից տանելուց հետո ծեծի ձայներ են լսվել

Այսօր՝ Սասնա ծռերի դատական նիստի մեկնարկից առաջ,  լարված իրավիճակ է տիրում, քանի որ միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների և Սասնա ծռերի գործով ամբաստանյալների միջև։

Ոստիկանները դահլիճից ուժի գործադրմամբ հեռացրին Սմբատ Բարսեղյանին, Արեգ Կյուրեղյանին, Սեդրակ Նազարյանին։ Այս պահին բոլոր ամբաստանյալները ցանկանում են հեռանալ, բայց ինչն է պատճառը՝ պարզ չէ: Լարված իրավիճակը տարածվել էր նաև հարազատների շրջանում:

Մի փոքր անց Արա Ղարագյոզյանը լրագրողներին տեղեկացրեց, թե ինչն է ղել վիճաբանության պատճառը.

«Վիճաբանությունը  սկսվել է այն բանից հետո, երբ իմ պաշտպանյալն ինձ ցանկացել է թուղթ փոխանցել։ Ուղեկցող գումարտակի աշխատակիցը վերցրել է թուղթն ու պատռել, ինչից հետո էլ առաջացելէ  քաշքշուկը: Այնուհետև Արեգ Կյուրեղյանին տանելուց հետո ծեծի ձայներ են լսվել։ Այս պահին Արեգ Կյուրեղյանը դատարանի դահլիճում չէ, դատական նիստը դեռևս սկսված չէ »։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին