▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահին կան բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ, ովքեր ծառայում են բանակում. Վիգեն Սարգսյան

Հուլիսի 1-ին Հանրապետությունում կմեկնարկի ամառային զորակոչը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պնդմամբ՝  ամեն ինչ արվելու է, որպեսզի հավաքակայանում նորակոչիկների վիճակահանությունն անցնի թափանցիկ և արդար:

Անդրադառնալով պաշտոնյաների զավակների` բանակում չծառայելուն, նախարարն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց հետևյալը.  «Այս պահին կան բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ, ովքեր ծառայում են բանակում, այդ թվում` առաջնագծում, որոնցից 2-ը առողջական խնդիրների պատճառով զորացրվելու ցուցում ունեն, բայց չենք զորացրում, որ չասեն պաշտոնյայի տղա է»:

Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ օրեր առաջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՊՆ-ին է ներկայացրել 48 պաշտոնյաների զավակների անուններ՝ խնդրելով պարզաբանել՝ նրանց որ մասն է ծառայել բանակում:

«48 հոգու ցուցակ էր տրված: 48-ից 26-ը ծառայել են,  2-ը ՀՀ քաղաքացիություն չունեն, մեկը պահեստազորի բժշկական սպա է, որը ակտիվ ծառայություն չի անցել: 6 հոգի ունի տարկետման իրավունք ունի, իսկ 16-ը ազատված է ծառայությունից»,- նշեց նախարարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին