▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռերին» ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է ուղեկցող գումարտակի հրամանատարը

 

armtimes.com-ը գրում է.  Երեկ Ավան եւ Նոր Նորք վարչշական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում «Սասնա ծռեր» խմբի հինգ անդամների՝ Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին եւ Մխիթար Ավետիսյանին ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ղազարյանը:

Այս մասին իրենց պաշտպաններին հայտնել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը եւ Մխիթար Ավետիսյանը: Նրանք պատմել են, որ հենց փոխգնդապետն է եղել առաջին ծեծողն ու «օպերացիան» ղեկավարողը: Մասնավորապես, Գագիկ Եղիազարյանի պաշտպան Լուսինե Հակոբյանը մեր զրույցում պատմեց. «Գագիկ Եղիազարյան այդ փոխգնդապետին նույնականացրել է Շենգավիթի դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ Սեֆիլյանին քաշելով դահլիճից հեռացնող փոխգնդապետի հետ: Այդ անձն է եղել այպես կոչված օպերացիայի պատասխանատուն, երբ որ Գագիկ Եղիազարյանը պահանջել է, որպեսզի ընկերներին չհարվածեն եւ բռնության չենթարկեն այդ անձը մի 10 ուեղկոցների հետ միասին մուտք է գործել Եղիազարյանի խուց եւ սկսել ծեծի ենթարկել նրան»,- պատմեց փաստաբանը:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին