▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխաների գիտակցությունից կհանեն Սպայդերմենին, Բեթմենին.Կոմանդոսի անունով ռազմամարզական ակումբ են բացել

Վերջերս բացվել է «Կոմանդոս» ռազմամարզական ակումբը: Անունն էլ պատահական չի ընտրվել.գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը շատերի համար է օրինակ եղել և կա:

«Մեծ դժվարությամբ Կոմանդոսը թույլ տվեց, որպեսզի ակումբն իր անունով կոչենք: Գրեթե մեկ տարի համոզեցինք: Ասում էր, որ մարդիկ ճիշտ չեն հասկանա, կմտածեն, թե ինքնագովազդ է, ավելին՝ հորդորում էր այլ հերոսի անուով կոչել, սակայն մեր համառությամբ «հաղթող դուրս եկանք» ու մայիսի 9-ին հիմնադրեցինք սա»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմամարզական ակումբի հիմնադիր Ոսկան Մարգարյանը:

Նրա փոխանցմամբ՝ ռազմամարզական ակումբ գալիս են 5 տարեկանից, և եթե զգում են, որ կարող են երեխայի հետ աշխատել, անպայման ընդունում են:

«Պետք է միշտ հիշել, որ շրջապատված ենք թշնամիներով և պատրաստված ու զգոն լինելը չի խանգարի: Դուշման Վարդանի խոսքերից մեկն ինձ համար խորհրդանշական է.չունենալով որդի, չունենալով ժառանգ, նա հեռուն էլ էր մտածում: Ասում էր՝ եթե թուրքի զավակը մի օր զենք վերցնի, ի՞նչ է պատահել որ՝ իմն էլ կվերցնի: Սա է մեր ակումբի նպատակը»,-նշեց հիմնադիրը՝ շեշտելով.

«Փորձում ենք երեխաների գիտակցությունից հանել Սպայդերմեն, Բեթմեն հասկացությունները: Սովորեցնում ենք ձեռնամարտ, հրաձգություն, առաջին օգնություն, լեռնային պատրաստություն՝ լեռնագնացություն, տեղագրություն, ազգային պար՝ հիմնականում ռազմական պարեր: Դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները: Խորհուրդը գլխավորում է Արկադի Տեր-Թադևոսյանը»:

Ոսկան Մարգարյանը նկատում է՝ դասերը գրեթե միշտ են, անգամ արձակուրդ չկա, բայց, եթե երեխաները գնում են ճամբար կամ տատիկի տուն խնդիր չկա, ովքեր որ մնացել են քաղաքում, ապա իրենց ակումբն է դառնում տատիկի տունը: Հիմնականում հանգստանում են Ամանորին:

Անի Կարապետյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին