▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս բավարարվեց շուկայի առևտրականների պահանջը

Վաղ առավոտից Գյումրու կենտրոնական շուկայի աշխատակիցները փակել են քաղաքապետարանի հարակից ճանապարհը: Վարդանանց հրապարակում երթևեկությունը մի քանի ժամ կաթվածահար է եղել: Շուկայի աշխատակիցներն առավոտյան գալով աշխատանքի տեսել են, որ շուկա տանող երկու մուտքն արգելափակված է բետոնե պատնեշներով: Առևտրականները մթերքով լի ավոտմեքենաներով փակել են ճանապարհը և պահանջել Գյումրու քաղաքապետից անհապաղ լուծում տալ իրենց խնդրին: Նրանց հետաքրքրում էր, թե շուկան ինչու է փակվել ու իրենք այսուհետև որտեղ են իրականացնելու առևտուր, ինչը շատերի համար օրվա հացի խնդիրը լուծելու միակ ուղին է: Երկար բողոքելուց հետո առևտրականները մի կերպ մտել են քաղաքապետարան, որտեղ նրանց հետ խոսել է փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը` խոստանալով անհապախ խնդիրը կարգավորել: Մի քանի րոպեից «Լիանա» տոնավաճառի հարևանությամբ կառուցված բետոնե պատնեշը հատուկ տեխնիկայի միջոցով հանվել է, ճանապարհն էլ՝ բացվել: Տարածքում սկսվել են քննչական գործողություններ: Թե ով էր փակել ճանապարհն ու ինչ նպատակով, պարզ կդառնա քննությունից հետո:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին