▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդը կիրառել է ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ. ԱՀ ՊՆ

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ:

Հարկ է նշել, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածի հանդեպ և ադրբեջանական կողմին նախազգուշացնում, որ պատասխանը լինելու է անհամարժեք:

ԱՀ ՊՆ

Կարդացեք, նաև.  Ինչպես է հակառակորդը կրակ վարում TR 107 կայանքներից

Ադրբեջանցիների խոսակցությունները` Արցախի ՊԲ-ի պատասխան գործողությունների մասին. ձայնագրություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին