▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ դեսպանատունը՝ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի վիզան հանելու լուրերի մասին

Համացանցում երեկվանից լուրեր են տարածվում, թե իբր Հայաստանի քաղաքացիները մոտ ապագայում ԱՄՆ-ն կայցելելն առանց մուտքի թույլտվության արտոնագրի: 

Օգտատերերը հղում էին անում newsdaily-tv.com կայքի հրապարակմանը,որտեղ նաև նշվում է, թե ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն այս մասին խոսել է ԱՄՆ նախագահի հետ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այս առիթով հանդես է եկել պարզաբանմամբ;

«ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վիզայի պահանջը վերացնելու համաձայնագրի մասին շրջանառվող լուրերից: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ԱՄՆ մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ մուտքի վիզա: Վիզա ստանալու մասին տեղեկությունների համար տես՝ ais.usvisa-info.com »,-նշված է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին