▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորածին հնգյակի երկու աղջիկներից մեկը դուրս է գրվել, մյուսը բժիշկների հսկողության տակ է

Armtimes.com-ը գրում է. Երեւանում մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած երկու փոքրիկներից մեկը երեկ դուրս է գրվել:

Նա Ռոզին է, որը գտնվում էր Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում («Մարգարյան» ծննդատուն):

Ռոզիի հայրը` Վարդան Կարապետյանը, ասաց, որ դուրս գրվելիս աղջիկն արդեն կշռում էր 2 կգ 100 գր:

Նրանց մյուս դուստրը, որ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, դեռեւս ցածր քաշ ունի` 1 կգ 600 գր եւ շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ: Վարդան Կարապետյանն ասաց, որ նրան դուրս գրելու նույնիսկ մոտավոր ժամկետ առայժմ չի նշվում:

Մեծամորցի այս ընտանիքը դեռեւս ապրում է ամուսնու ծնողների հետ: Մայր աթոռի նվիրաբերած բնակարանը կոսմետիկ վերանորոգման ընթացքում է:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին