▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ափսոսում եմ Ձեզ, ուզում եմ՝ Ձեր տունը դառնաք, Ձեզ դիմավորող լինի… Պավլիկ Մանուկյանը՝ դատավորին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատավարությունը։

Հատված այսօրվա դատական նիստից.

Պավլիկ Մանուկյանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին․

«Պարոն դատավոր, ես Ձեր անձը հարգում եմ, բայց Դուք ի զորու չեք, դուք արդար դատավոր չեք կարող լինել։ Ես ափսոսում եմ Ձեզ, ես ուզում եմ Ձեր տունը դառնաք, Ձեզ դիմավորող լինի… Այստեղ անձերը չեն որոշում, ուզում ես Ղազարյան Արմենին հանի, Կիրակոսյան, Բոզոյան բեր, չի փոխվելու։ Էլի զանգով եք ղեկավարվելու»։

Տեսանյութը և Ուղիղ Միացումը՝ ՍիվիլՆեթի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին