▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերը Բաթումիում «Ղարաբաղ» անունով ռեստորան են բացել

ՀՀ Սփյուռքի նախարարությունն այսուհետ արտերկրում ապրող մեր հայրենակիցներին փորձելու է այլ տեսանկյունից նայել, ինչպես նաև շահել նրանց վստահությունը:

«Գիտենք, որ կա մեծ ներուժ և մեր հայրենակիցները կարող են Հայաստան բերել նոր գաղափարներ, նոր աշխատանքային մշակույթ, ստեղծել մրցունակ ապրանքներ և ծառայություններ: Եվ այս ամենը կարող ենք իրականացնել միասնականության, թափանցիկության, պատասխանատվության միջոցով: Պետք է օժանդակենք, որպեսզի արվեն ներդրումներ, նպաստենք սփյուռքահայ բժիշկների, իրավաբանների, ճարտարապետների մասնագիտական գործունեությանը: Ոսկերչության բնագավառում մեծ ներդրումներ ունենք թուրքական հայ համայնքի կողմից, որոնց մեջ նաև թուրք գործարարներ կան: Հայաստանում և՛ հումքն է էժան, և՛ աշխատուժը: Արտադրանքն այստեղից նոր արտահանում են այլ երկրներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ կա խնդիր արտեկրում հայերի ինքնության պահպանման առումով.

«Հայն ամենուր պետք է հայ մնա: Ցավոք, մեր 7 միլիոնանոց սփյուռքը լավ կազմակերպված չէ: Օրինակ՝ եթե համայնքային միջոցառում ենք անում, մասնակցում է 10 տոկոսը: 90 տոկոսը դուրս է համայնքային կյանքից: Դրա համար մենք թիրախավորել ենք թույլ կազմակերպված համայնքներն ու միջոցառումներ ենք կազմակերպում: Դրանք հիմնականում Ռուսաստանի տարածքում են շատ: Ունենք ծրագրեր՝ իսլամացած, ծպտյալ հայերի հետ կապված»,-մանրամասնեց Ստեփան Պետրոսյանը:

Փորձում են աջակցել նաև Վրաստանի հայությանը:

«Այնտեղ դպրոցի տնօրենին արգելված է՝ Հայաստանից գիրք տանելը: Դրա համար բանակցում ենք Վրաստանի Կրթության և գիտության նախարարության հետ, որպեսզի գրքեր տրամադրեն հայ համայնքին: Համաձայնում են միայն հայոց լեզվի ու գրականության գրքերով օժանդակելու առումով: 83 գիրք էինք տարել՝ ներառյալ պատմության, թողեցին 23-ը: Մի քանի տարի առաջ պետական միջոցներով Բաթումիում գնեցինք շենք, որտեղ հայկական մշակութային կենտրոն ստեղծվեց: Այնտեղ մեծ է թուրքական ճնշումը: Ամենուր թուրքական շունչն է: Մի օր «Ղարաբաղ» անունով ռեստորան տեսանք այնտեղ, մտանք՝ ամեն ինչ թուրքական էր»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին