▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուրգադայում հարձակման հետեւանքով ՀՀ երկու քաղաքացիներ են տուժել. ԱԳՆ

Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում Հայաստանի քաղաքացիներ են տուժել։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն՝ վկայակաչոլեով Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը։

‪«Ըստ Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է ՀՀ երկու քաղաքացի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ անհայտ անձը դանակով հարձակվել է հանգստացողների վրա: Հարձակման հետեւանքով զոհվել են Ուկրաինայի երկու կին քաղաքացիներ, վիրավոր են  Սերբիայի երեք քաղաքացիներ, մեկ լեհ, երկու ուկրաինացի, նաեւ ՌԴ մի քաղաքացի

Հարձակման դրդապատճառները դեռ հայտնի չեն։ Եգիպտոսի ՆԳՆ-ն հայտնել է, թե հարձակվողը ձերբակալվել եւ հարցաքննվում է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին