▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռիում մայր ու աղջիկ ընկել են Դեբեդ գետը. մորը գետը քշել է

Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղում հոսող գետում քաղաքացիներ են գտնվում և նրանց պետք է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դեբեդ գետում լողալիս են եղել մայր ու աղջիկ, երբ ջրի խորության ու վարարման հետևանքով մայրը գետի ջրերում կորել է, իսկ աղջիկը մեծ դժվարությամբ կարողացել է դուրս գալ գետից։ Այս պահին ժամանում են Ալավերդու հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ոստիկանության Թումանյան բաժնի օպերատիվ խումբը։ Քաղաքացիները նույնպես որոնում են կնոջը, սակայն կան տեղեկություններ, որ հնարավոր է՝ նա ջրահեղձ է եղել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մայրը 80-ամյա Ռոզա Վերմիշյանն էր, իսկ աղջիկը՝ 58-ամյա Սեդա Վարդանյանը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին