▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահրամ Բաղդասարյանի ՍՊԸ-ի տնօրենը ոսկու հանք է ուզում շահագործել. գյուղացիները դեմ են

 

armtimes.com-ը գրում է. Լոռու մարզի Արդվի եւ Մղարթի համայնքների վարչական տարածքում պլանավորված է անցկացնել օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության, սակայն դրա վերաբերյալ գյուղացիները միայն վերջերս են իմացել:

ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից  տեղեկանում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ կառավարության կարգով 2017թ. հուլիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Արդվիի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Միռամ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերեւակումում 2017-2020թթ. ընթացքում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Բնապահպանության նախարարության հայտարարության համաձայն՝ երկրորդ հանրային քննարկումն է տեղի ունենալու, սակայն Արդվի համայնքի բնակիչներն առաջին անգամ են լսում հանրային քննարկման մասին: Ավելին, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուրգարյանից տեղեկացանք, որ Արդվի համայնքի բնակիչները ստորագրահավաք են սկսել «Միռամ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնված աշխատանքների դեմ:

«Արդվին, չնայած իր փոքրությանը, ունի բավականին հին պատմություն. գյուղում է ամփոփված Հովնան Օձնեցի կաթողիկոսի աճյունը: Արդվիում են ամփոփված նաեւ Ռուսական կայսրության արիստոկրատ Քալանթարյանների տոհմային թանգարանը եւ Օձի պորտ բուժիչ ջրերի ակունքը, որը գյուղն ապահովում է հազարավոր զբոսաշրջիկներով: Օրերս լրատվամիջոցներից մեկի հրապարակումից հայտնի դարձավ, որ գյուղի հարակից Շեկաղբյուր կոչվող սարավանդում նախատեսվում է հանքավայրի հետախուզական աշխատանքներ: Նշված հատվածում են գտնվում գյուղի խմելու ջրի ակունքը եւ անասունների արոտավայրը: Հանքերեւակման տարածքն ընդհանուր առմամբ զբաղեցնում է շուրջ 200 հա մակերես: Ընդգրկում է երկու համայնքի` Մղարթի 54 հա եւ Արդվիի 146 հա տարածքները:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին