▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի հոգեբանին դանակահարած 34-ամյա երիտասարդը ձերբակալվել է. նոր մանրամասներ

Հուլիսի 17–ին Երեւանում հայտնի հոգեբանին դանակահարության դեպքից ոստիկանությունը մանրամասներ է հայտնել։ «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի դանակահարության կասկածանքով ձերբակալվել է 34–ամյա երիտասարդը։ Պաշտոնական տվյալներով՝ կասկածյալը թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել  հոգեբանի մարմնի տարբեր հատվածներին, վնասվածքներ է ստացել նաեւ դեմքի հատվածում։ Նշված միջադեպով նշանակվել կատարվում է քննություն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հիշեցնենք, որ այսօր «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանը դանակահարվել էր իր իսկ աշխատասենյակում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին