▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատապարտելի է և անթույլատրելի.Մայր Աթոռի խոսնակը՝ Սանահինում կատարվածի մասին

Սանահինի վանական համալիրին հարող տարածքում` Զաքարյան իշխանների դամբարանի հենց հարեւանությամբ բառացիորեն օրեր առաջ երկու պատմական տապանաքարեր տեղահանվել եւ մի կողմ են շպրտվել, տեղում նոր գերեզմաններ են հայտնվել։երկու պատմական տապանաքարեր տեղահանվել են ու դրանց տեղում նոր թաղում կազմակերպվել:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանն անդրադառնալով այս երևույթին՝ ֆեյսբուքի իր էջում գրել է.

-Այն, ինչ տեղի է ունեցել Սանահինի վանական համալիրի տարածքում, դատապարտելի է և անթույլատրելի: Ցավոք, նման երևույթների ականատես ենք տարբեր վայրերում, երբ պատմամշակութային հուշարձանների և սրբավայրերի տարածքների և պահպանության գոտիների նկատմամբ ոտնձգության տարբեր տեսակի դրսևորումներ են արձանագրվում: Խնդիրը պահանջում է հստակ համակարգված լուծում` զերծ պահելու մեր պատմական կոթողները նման երևույթներից և կամայական տեղական ինքնագործունեությունից: Գիտակցության խնդիր է: Այդ սրբազան հուշակոթողները և սրբությունները ամենքինս են, պատասխանատվությունն էլ դրանց նկատմամբ ամենքինը պետք է լինի: Պետք է մեր ջանքերը մեկտեղենք` կրթելու մեր ժողովրդին` նման խոտելի երևույթները կանխելու և բացառելու համար: Ինչ վերաբերում է այս դեպքին, ապա խնդիրը թեմի առաջնորդի կողմից հանձնվել է պատկան պատասխանատու կառույցների ուշադրության և տնօրինման:

Լուսանկարը` Նու Արդի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին