▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է. Կարեն Կարապետյան

ՀՀ կառավարությսն այսօրվա նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարականներով: Հանձնարարարականներից առաջինը վերաբերում էր լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացին: «Կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրված լիզենցիաների քանակը 127-ից նվազեցվել է մինչև 85 , իսկ 2016 թվականի հոկտեմբերից շուրջ 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաև մասնավոր կազմակերպություններին: Միաժամանակ այն ծառայությունները, որոնք մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռևս պարունակում են խնդիրներ, մասնավորապես իրավաբանական և ֆզիիական անձանց լիզենցիաների և այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարական ձևական պահանջներ և այլն: Ավելին՝ որոշ գերատեսչություններում բացակայում է պետական ծառայությունների մատուցման միասնական մեխամիզմը կամ մեկ պատուհանի հնարավորությունը»,-ասաց  վարչապետը:

Նա հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1 ամսում մշակել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի և այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու և այլ գործողությունների ծրագիր՝ ամրագրելով դրանց կատարման հստակ և սեղ ժամկետներ:

Կառավարության աշխատակազմի ղեկավարին Կարապետյանը հանձնարարեց սահմանել վերահսկողության այս կետի կատարման վերաբերյալ: «Կատարման ընթացքի մասին պարբերաբար զեկուցել: Մանրակրկիտ պետք է ուսումնասիրեք: Մեկ ամիս հետո նման դեպքեր պետք է բացառվեն: Հիմա չենք հայտարարում, թե որ գերատեսչություններն են, յուրաքանչյուրը երևի գիտի, որովհետև որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է»,-նշեց Կարեն Կարապետյանը:

Կարդացեք նաև՝ Պարոն Հարությունյան, մենք ո՞ւր ենք հասել այս գործով. վարչապետը` ՊԵԿ նախագահին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին