▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորատուսցի Ալիկն ու Գեղամը դատարան չբերվեցին. դատավորը կենտրոնացել էր լրագրողների վրա

armtimes.com-ը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուրիրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր դեռ չսկսված հետաձգվեց «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով անդրանիկ դատական նիստը:

Դատավորը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր չի եղել դատական նիստին ապահովել ամբաստանյալների ներկայությունը: Նիստին ներկա չէր նաեւ գործով մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալներն են քրեական հեղինակություններ Պետրոս Իսրայելյանը (Չարբախցի Գեղամ մականունով), Նորատուսցի Ալիկը (Ալիկ Բանդուրյան) եւ Արմեն Գասպարյանը:

Մեր տեղեկություններով, ամբաստանյալների ներկայությունը դատական նիստին հնարավոր չի եղել ապահովել ուղեկցող ոստիկանների սակավաթիվ լինելու պատճառով: Բանն այն է, որ այսօր մեկ այլ դատարանում՝ Ավան եւ Նորք-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Սասնա ծռերի» խմբի 18 անդամի գործով հերթական դատական նիստը, որտեղ, ինչպես հայտնի է ուժեղացված ծառայություն են իրականացնում ուղեկցող ոստիկաններն ու դատական կարգադրիչները: Ոստիկանությունը ողջ ռեսուրսները կենտրոնացրել է Ավանում:

Նշենք, որ դատավոր Նելլի Բաղդասարյանն ագրեսիվ էր տրամադրված լրագրողների հանդեպ: Բանն այն է, որ գործը քննվում է ապակեպատ նիստերի դահլիճում, որտեղ ինչպես հայտնի է լսելի չէ դատավարության մասնակիցների ձայները: Լրագրողները փորձում էին գուշակել, թե ինչ է ասում նիստերի քարտուղարուհին եւ փորձում էին միմյանցից ճշտումներ անել. սա դուր չեկավ նիստնն արդեն իսկ հետաձգած դատավոր Նելլի Բաղդասարյանին եւ, մեղմ ասած, դիտողություն արեց լրագրողներին դեմքի միմիկաները շարժելու եւ խոսելու համար, ապա հեգնանքով ավելացրեց. «Ազատ եք, կարող եք գնալ»: Սա դատավորը կրկնեց մի քանի անգամ:

Ինչ վերաբերում է սույն քրեական գործին, ապա նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել է նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին