▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգեբանին մահացու վնասվածք հասցրած անձը նաև աշխատակցուհու վրա՞ է հարձակվել

-Նա 20 տարվա փորձ ուներ, պրոֆեսիոնալ մասնագետ, հանգիստ, հոգատար ու ջերմ անձնավորություն էր,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով օրերս «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր, հոգեբան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Ռուբեն Պողոսյանի մասին՝ ասաց նրա գործընկեր Սամվել Խուդոյանը:

Հոգեբանին տարօրինակ է թվում այն, թե ինչպե՞ս պատահեց, որ 3 տարի Պողոսյանի մոտ այցելող անձը նման քայլի դիմեց.

-Ի դեպ, նա հարձակվել է նաև աշխատակցուհու վրա, ում հարվածից հետո էլ փախչել է,-նշեց Սամվել Խուդոյանը:

Նրա խոսքով՝ շիզոֆրենիայով տառապող հիվանդներն ագրեսիայի դիմում են այն դեպքում, երբ ձայներ են լսում, կարծես թե ինչ-որ մեկը կառավարում է նրանց:

Լինում են զառանցական մտքեր, որոնք էլ հաճախ կարող են դրդել ճակատագրական քայլերի:

Հիշեցնենք, որ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր, հոգեբան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Ռուբեն Պողոսյանը դանակահարվել էր իր հոգեբանական կենտրոնում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռ.Պ.-ի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ: Դանակահարողը բուժման նպատակով Պողոսյանին այցելող, հոգեբանական կամ հոգեկան խնդիրներ ունեցող անձ է:

Հավելենք, որ հետախուզման մեջ գտնվող 1983թ. ծնված Հ. Համբարձումյանին ոստիկանությունը հայտնաբերել է: Քննիչը հուլիսի 20-ին որոշում էր կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին