▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սակագները անհաղթահարելի բեռ մեր քաղաքացիների համար չեն կազմում.Վարչապետ

Սեփական եկամուտների և աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալների ցածր մակարդակը վարչապետ Կարեն Կարապետանի կողմից  նկատողություն ստանալու առիթ է դարձել։

 «Սակագները, որոնց մասին խոսում ենք, լրացուցիչ կամ անհաղթահարելի բեռ մեր քաղաքացիների համար չեն կազմում: Հետևաբար, այստեղ չկանոնակարգված դաշտ է: Ո´չ բեռ եք վերցնում, ո´չ սակագինը եք դնում, ո´չ կանոնակարգում եք և անընդհատ հանրապետական բյուջեից գումար եք ուզում: Մենք էլ պարզ ձևակերպել ենք, որ յուրաքանչյուր համայնքի սուբսիդավորումն իրականացնելու ենք հետևյալ սկզբունքով. ամենաշատը՝ ոչ թե ամենախեղճին, այլ ամենաշատ գործ անողին, բեռ վերցնողին»,- ասել է նա ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

Տավուշի մարզի համայնքների սեփական եկամուտները կազմում են շուրջ 921.3 մլն ՀՀ դրամ: Մինչև տարեվերջ ակնկալվում է սեփական եկամուտների աճ՝ աղբահանության նոր պայմանագրերի կնքման և Նոյեմբերյան քաղաքում համայնքային շուկայի կառուցման հաշվին:

 Ըստ Կառավարության մամլո ծառայության՝  վարչապետը  հանձնարարել է մարզպետին աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ և սեղմ ժամկետում ներկայացնել վերլուծություն՝ յուրաքանչյուր համայնքից սեփական եկամուտների և աղբահանության գումարների ակնկալվող ծավալների վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանին նմանատիպ նկատողություն էր արել, թե  փողի վրա նստած՝ փող եք ուզում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին