▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին

Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոնդ Մարուքյանը տեսակցել է  Հրաչյա Հարությունյանին, որն արդեն երկու օր է ՌԴ Տամբովի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։


«Այս պահին Հրաչյա Հարությունյանն իր ունեցած առողջական խնդիրների հետ կապված համապատասխան բժշկական զննություն է անցնում։ Հրաչյայի տրամադրությունը շատ բարձր էր, նա շատ հուզված էր և ասում էր, որ բառեր չի գտնում որպեսզի արտահայտի իր շնորհակալությունը հայ ժողովրդին այդ դժբախտ պատահարի պահին և մինչ օրս իր ու իր ընտանիքի կողքին կանգնելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին