Հուրգադայի հյուրանոցներից մեկի լողափին հուլիսի 14–ին հարձակման ենթարկվելու հետեւանքով Կահիրեի հիվանդանոց տեղափոխված ՀՀ երկու քաղաքացիներից մեկը Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, մյուն էլ արդեն ապաքինվել է,-տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին 28-ամյա Աբդել Ռահման Շաաբանը Հուրգադայի հյուրանոցներից մեկի ծովափին դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա, որի հետեւանքով սպանվել են գերմանացի երկու զբոսաշրջիկներ, եւս չորսը՝ Հայաստանի, Չեխիայի եւ Ռուսաստանի քաղաքացիներ, վիրավորվել են։