▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գինոսյա՛ն, կողմնորոշվի՛ր. Վարուժան Ավետիսյանը դիմում է Գագիկ Գինոսյանին

«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը բաց նամակով դիմել է Կարին ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին:

Նամակում մասնավորապես ասվում է.
«Գինոսյա՛ն, կողմնորոշվի՛ր
Լսել եմ, որ օրեր առաջ Գագիկ Գինոսյանը մի միջոցառման ժամանակ կանգնած է եղել Սերժ Սարգսյանի կողքին և դեռ Նժդեհից էլ մեջբերում է կատարել իրեն բնորոշ պաթետիկ ոճով։

Եթե լսածս համապատասխանում է իրականությանը, ապա Գինոսյանը թող այսուհետև ոչ թե Նժդեհից, այլ Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ВЧК)՝ Ադրբեջանի և Հայաստանի ստորաբաժանման նախագահ Գևորգ Աթարբեկովից մեջբերումներ կատարի։ Օրինակ, որ հանուն համաշխարհային հեղափոխության (այսօր արդեն բացահայտված տարբերակով՝ հանուն ռուսական կայսրապետության և ռուս-թյուրք գործակցության) կարելի է զոհաբերել Հայաստանը։

Համենայն դեպս, այդպես ավելի ազնիվ կլինի։ Քանի որ Լեոնիդ Ազգալդյանից հետո Սերժ Սարգսյանի կողքին կանգնելուն համապատասխանում է Նժդեհի հայրենապաշտ սրի փոխարեն Աթարբեկովի հայրենասպան կացինը գովերգելը։

Վարուժան Ավետիսյան, Սասնա Ծռերի խոսնակ, Արմավիր ՔԿՀ
20 հուլիսի 2017թ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին