▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի մարզում մատուռի մոտ հայտնաբերվել է մարզպետի խորհրդականի դին

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների հետ, Արմավիր քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ճանապարհին, Դալարիկ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայրը, որն ավելի շատ ժողովրդի կողմից հայտնի է «Մատուռի հատված», ժամանել են Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանը, Արմավիր քաղաքի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանը՝ օպերատիվ խմբերով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն ունեն կասկածներ, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանն է, ում՝ որպես անհայտ կորած, Արմավիրի մարզի ոստիկանները որոնում են արդեն 2 օր:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին հայտնաբերվել է ամբողջովին երկաթե լարերով կապված, բերանքսիվայր, գլխի վրա էլ կար հսկայական քար և դին գտնվում էր կիսանեխած վիճակում, ինչն էլ հիմք է տալիս դատաբժշկին հայտնելու, որ նրան սպանել են օրեր առաջ: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին