Համացանցում լուսանկարներ և տեղեկություն է տարածվել Տավուշի մարզի անդառներում իրականացվող ապօրինի ծառահատումների մասին:
«Սրանք Արծվաբերդի սանրված անտառների պատկերն է, որի հետքերը այս օրերին փորձում են վերացնել կոճղերը բենզինով այրելու ճանապարհով:
Իսկ Արծվաբերդի անտառտնտեսության պետ Ավետիք Ադամյանը կարծես թե այնքան էլ լավ չի տեսնում, թե ծառերի ինչպիսի կոտորած է տեղի ունենում իր ղեկավարած անտառտնտեսությունում, քանի որ այս պրոցեսը բավականին տեւական ժամանակ է, ինչ լուրջ ակտիվություն է ապրում:
Ուշագրավն այն է, որ այս ամենի նկատմամբ, քար անտարբերություն է նկատվում նաեւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից, ով որպես մարզի ղեկավար պետք է որ ուշքը տեղը պահեր՝ հասկանալու եւ պարզելու, թե ինչ է կատարվում իր ղեկավարած մարզում:
Ի դեպ, այս օրերին Արծավերդի անտառտնտեսությունում լուրջ ինտրիգներ են սկսվել անտառտնտեսության աշխատակիցների՝մասնավորապես անատառապետերից մի քանիսի միջեւ, ովքեր դեմ են անտառը մաքրելու գործին, քանի որ համարում են, որ այդ կերպ կտրվում է այն ճյուղը, որի վրա կարող էր հենվել այդ մարզի ժողովուրդը....»,-ահազանգում են ֆեյսբուքյան օգտատերերը:
Asekose.am-ը կհետևի այս թեմային և պատրաստ է հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին: