▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծվաբերդի անտառտնտեսությունում լուրջ իրարանցում է

Asekose.am-ը տեղեկատվություն ու լուսանկարների փաթեթ էր ներկայացրել այն մասին, որ Տավուշի մարզի Արծվաբերդի անտառտնտեսությունում իրականացվել են ապօրինի ծառահատումներ։

Լուսանկարներում պարզ երեւում են հատված երիտասարդ ծառեր, ինչպես նաեւ կոճղեր, որոնց մի մասը, հետքերը թաքցնելու նպատակով, այրած։

Տեղեկատվության աղբյուրը նշել էր, որ լուսանկարներն արվել են Արծվաբերդի անտառտնտեսության Ծաղկավանի անտառպետության Կոծոծկուտ հանդամասի եւ Արծվաբերդի անտառպետության տարածքում։

Asekose.am-ի տեղեկություններով,  ծառերի սպանդին վերաբերող մամուլում և համացանցում հայտնված հրապարակումներից հետո, Տավուշի մարզում լուրջ իրարանցում է սկսվել:

Ավելին, այս պահի դրությամբ Արծվաբերդի անտառտնտեսության գիտակները լծված են կրկին հատված ծառերի կոճղերը հատուկ նյութերով ոչնչացնելու գործին:

Ըստ ասեկոսեների, այս անգամ օպերացիան գլուխ բերելու համար օգտագործում են հատուկ նյութեր՝ հուսալով որ հատված ծառերի պոչերը՝ կոճղերը կարող են անցյալ ժամանակում հատած ծառերի էֆեկտ ապահովել:

Աղբյուրը նշում է, թե պատասխանատուները որքան էլ փորձել պատկերն այլ կերպ ներկայացնել, անտառտնտեսությունում այս պահին  լուրջ իրարանցում ու տագնապ է տիրում, քանի որ  խնդրի շուրջ օր-օրի բողոքի ալիքը գնալով մեծանում է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին