▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զավեշտալի դեպք ԱՄՆ-ում. հայ կնոջը բուրդ «չփխելու» համար հոգեբուժարան են տարել

ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում զավեշտալի դեպք է տեղի ունեցել: 54-ամյա հայ կինը հայկական սովորությունների համաձայն բուրդ է «չփխել» բակում:

Օտարազգի հարևանները մտածել են, որ կինը գժվել է և ահազանգել են շտապ օգնություն: Դեպքի վայր ժամանած բժիշկները կնոջը տեղափոխել են հոգեբուժարան:

Կնոջ որդին, տեղեկանալով դեպքի մասին, շտապել է հոգեբուժարան, որտեղ բժիշկներին բացատրել է իրավիճակը, նշելով, որ դա սովորական առօրյա է մեր երկրում, ինչից հետո մորը տուն է տարել:

Այս մասին տեղեկացրել է Վազգեն Զոհրաբյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի ուշ գրող Վիոլետ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում այս առիթով գրել է.

Լոս Անջելեսում ոչ մի հայ կին չեն ձերբակալել բուրդ չբխելու համար, հատուկ նայեցի լոսանջելեսյան լուրերը, էդ ուղղակի կոչվում ա հայաստանյան ամառային լրագրություն, որ տարբեր անեկդոտներ որպես նորություն տարածում ա մամուլով ու սոցցանցերով մեկ, որպեսզի արձակուրդի չգնացած թշվառներս մխիթարվենք...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին