▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թումանյանի տունը վերստին բացեց իր դռները Թբիլիսիում

2017 թվականի օգոստոսի 5-ին, Հովհաննես Թումանյանի թբիլիսյան վերջին բնակարանում, Ամաղլեբա փողոցի թիվ 18 տանը կայացավ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի բացումը՝ նոր էջ դառնալով հայ-վրացական մշակութային կապերի տարեգրությունում:

Հիրավի պատմական այս իրադարձության հենքը 100 –ամյա վաղեմության Մեծն Թումանյանի տան թբիլիսահայ համայնքին վերադարձն էր, որտեղ ժամանակին սիրով հյուրընկալվել են Աղայանն ու Կոմիտասը, Շիրվանզադեն, Իսահակյանը, Փափազյանը, Մառը, Իաշվիլին, Տաբիձեն, Գրիշաշվիլին, Բրյուսովը և ուրիշներ, որտեղ կազմակերպվել են գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ, ուսումնասիրվել են հայ, վրաց և համաշխարհային գրականության նմուշներ:

Վրաստանի անկախացումից հետո հայ համայնքից օտարված Ամենայն հայոց բանաստեղծի տան ճակատագիրն օրհասական էր. մասնավոր սեփականատիրոջ պատկանող չգործող գրադարանային հատված և ժառանգներին մնացած կիսափուլ բնակարան:

Թումանյանի տունն իր օրինական սեփականատիրոջը հանձնվեց Հայաստանի գրողների միության նախկին նախագահ երջանկահիշաստակ Լևոն Անանյանի անդուլ ջանքերով, ում աջակից դարձան Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանը և IdeA հիմնադրամի համանախագահ Ռուբեն Վարդանյանը: Ամբողջական տեսքով Վիրահայոց թեմին նվիրաբերված տան վերանորոգությունը, բարեկարգումը և կահավորումն իրականացվեց Ջինիշյան հիշատակի և IdeA հիմնադրամների ու թեմի միջոցներով:

Անճանաչելի տեսք ստացած Հովհաննես Թումանյանի տան բացման հանդիսությանը մասնակցեցին Մայր Աթոռի պատվիրակությունը, պետական,քաղաքական և հասարակական գործիչներ Վրաստանից, Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից, թբիլիսահայ համայնքային կառույցների ղեկավարներ, մտավորականներ:

Կենտրոնի բացման արարողությունը սկսվեց հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հովհաննես Թումանյանի շիրիմին ծաղկեպսակի զետեղմամբ և Վիրահայոց թեմի և Տավուշի թեմի առաջնորդների նախագահությամբ կատարված հոգեհանգստյան կարգով...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին